Նաղավի Հոսեյնի «Եվրոպական երկրների հետ քննարկվելու է միմիայն ՀԳՀԾ-ի հարցը»
https://parstoday.ir/hy/news/iran-i80983-Նաղավի_Հոսեյնի_Եվրոպական_երկրների_հետ_քննարկվելու_է_միմիայն_ՀԳՀԾ_ի_հարցը
«Բրյուսելում կայանալիք եվրոպական երեք երկրի հետ Իրանի նիստում քննարկվելու է միմիայն ՀԳՀԾ-ի հարցը , այլ ոչ թե Իրանի ներքին հարցերը». ասել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2018 08:31 Asia/Tehran
  • Նաղավի Հոսեյնի «Եվրոպական երկրների հետ քննարկվելու է միմիայն ՀԳՀԾ-ի հարցը»

«Բրյուսելում կայանալիք եվրոպական երեք երկրի հետ Իրանի նիստում քննարկվելու է միմիայն ՀԳՀԾ-ի հարցը , այլ ոչ թե Իրանի ներքին հարցերը». ասել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը:

ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի օրը մեկնելու է Բելգիա: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հրավերով կատարված այցի ընթացքում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ քննարկելու է ՀԳՀԾ-ի հարցը: ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը Մոսկվա է ուղևորվել ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու նպատակով:

Իրանի ռադիո-հեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում, Հոսեյն Նաղավի Հոսեյնին հավաստիացրել է.«Ցավոք արևմտյան ու սիոնիստական որոշ լրատվամիջոցներ փորձում են միջուկային համաձայնության քննարկմանը նվիրված նիստը կապել Իրանի ներքին խնդիրներին: Նիստը գումարվելու է ՀԳՀԾ-ի քննարկման համար և ոչ ոք իրավունք չունի միջամտել Իրանի ներքին գործերին»: