Լավրովի հետ հանդիպմանը Զարիֆն ընդգծել է ՀԳՀԾ-ն գործադրելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i81079-Լավրովի_հետ_հանդիպմանը_Զարիֆն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ն_գործադրելու_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ի բոլոր մասնակիցները համադրաբար պետք է վստահ լինեն այն կապակցությամբ, որ այս ձեռքբերումը լիովին գործադրվելու է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 04:08 Asia/Tehran
  • Լավրովի հետ հանդիպմանը Զարիֆն ընդգծել է ՀԳՀԾ-ն գործադրելու անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ի բոլոր մասնակիցները համադրաբար պետք է վստահ լինեն այն կապակցությամբ, որ այս ձեռքբերումը լիովին գործադրվելու է»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը՝ Մոսկվայում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով ՀԳՀԾ-ի գործադրման հանդեպ Ռուսաստանի կառավարության ցուցաբերած հովանավորության կապակցությամբ, ասել է. «ՀԳՀԾ-ն վերջին տարիներին միջազգային հանրության եզակի նվաճումներից է և ԱԷՄԳ-ն բազմիցս հաստատել է ՀԳՀԾ-ի գործադրման հանդեպ Իրանի հավատարմությունը»:

«Ցավոք սրտի ՀԳՀԾ-ի անդամներից մեկը մինչ օրս ոչ միայն հրաժարվել է իր ստանձնած պարտավորությունները լիարժեքորեն գործադրելուց, այլև այդ կապակցությամբ չափազանց կործանարար քաղաքականություններ է որդեգրել»,-հավելել է Զարիֆը:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Իրանը լիովին հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորություններն ու գործադրել է դրանք»:

«Ռուսաստանը պաշտպանում է ՀԳՀԾ-ն ու համակործան զենքերի ապատարածման հարցի կարգավորումը»,-նշել է Լավրովը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների շարունակական ու մասնավորապես ՀԳՀԾ-ի հարցով խորհրդակցությունների շրջանակներում չորեքշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվա :