Էրաղչի. Իրանը ՀԳՀԾ-ի հարցում մեկուսացրել է ԱՄՆ-ին
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալն ասել է. «Վերջին մեկ տարվա դիվանագիտական պայքարի ընթացքում Իրանը կարողացավ եվրոպացիներին առանձնացնել ԱՄՆ-ից ու այդ երկրին ՀԳՀԾ-ի հարցում լիարժեք մեկուսացման մատնել»:
Սեյեդ Աբբաս Էրաղչին շաբաթ օրը Իրանի հեռուստատեսության առաջին կայանի «Առաջին հայացք» հաղորդմանը տված հարցազրույցում ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան մեկ տարի ՀԳՀԾ-ն ոչնչացնելու և կամ առնվազն դրա մեջ փոփոխություններ մտցնելու ուղղությամբ ջանք է գործադրել, սակայն այդ կապակցությամբ որևէ հաջողություն չի արձանագրել»:
«Թրամփն իշխանության հասնելուց հետո ասաց, որ ՀԳՀԾ-ն պատռելու է և այդ կապակցությամբ եվրոպացի դաշնակիցներին իրենց համընթաց դարձնելու և ՀԳՀԾ-ն կրկին բանակցության դնելու հարցում Իրանին ճնշման տակ դնելու ուղղությամբ ջանքեր գործադրեց, որոնք ձախողվեցին»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը:
ՀԳՀԾ-ի գործադրումը հետապնդող շտաբի իրանցի համանախագահը նեշռլ է, որ ուրբաթ գիշեր ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի հավատարմությունը հայտարարելուց հետո Թրամփի սպառնալիքները նորություն չէին: «Թրամփը 2017 թվականի հոկտեմբերին էլ սպառնացել էր, որ եթե Կոնգրեսը չկարողանա եվրոպացի դաշնակիցների համագործակցությամբ սրբագրել ՀԳՀԾ-ն, ինքն անձամբ դրան վերջ կտա, սակայն կրկին շարունակեց հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին». ասել է նա:
«Եվրոպան ՀԳՀԾ-ի կապակցությամբ հստակ դիրքորոշում ընդունեց և ընդգծեց, որ ՀԳՀԾ-ն միջազգային ձեռքբերում է և կրկին բանակցության թեմա չի կարող դառնալ ու հաջող համաձայնություն է, որը պիտի պահպանվի ու գոյատևի»,-հայտարարել է Սեյեդ Աբբաս Էրաղչին:
Նա հավելել է. «Թրամփի հայտարարություններն ու նաև այն հայտարարությունը, թե չի վերահաստատի ՀԳՀԾ-ն հակասում են ՀԳՀԾ-ի 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերին, և որևէ մեկը չի հավատալլու դրան: Թրամփի սպառնալիքների անհիմն լինելն այլևս բոլորի համար պարզ է»:
«Իրանի դիրքորոշումը միանշանակ հստակ ու պարզ է և Թեհրանի պաշտպանական ու հրթիռային կարողությունների հարցը բնավ բանակցության առարկա չի կարող դառնալ»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը: