Ամոլի Լարիջանի.«Իրանը չի լռելու ԱՄՆ-ի վերջին շրջափակումների վերաբերյալ»
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Մի երկրի դատական իշխանության ղեկավարին շրջափակման ենթարկելը նշանակում է անցնել բոլոր սահմանները և ԱՄՆ-ն պետք է իմանա,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի լռելու նման քայլի վերաբերյալ»:
Այսօր Թեհրանում կայացած դատական իշխանության բարձրաստիճան պատասխանատուների ժողովում Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին տարբեր պատրվակներով շրջափակումների շրջանակի մեծանալը ԱՄՆ-ի խարդախ քայլերից համարեց:«ԱՄՆ-ն պետք է գիտակցի,որ իր յուրաքանչյուր թշնամական վերաբերմունքը կարժանանա Իրանի կողմից համապատասխան հակազդեցության»,ասել է Սադեղ Ամոլի Լարիջանին:
Նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս կատարած հայտարարությունները վկայում են նրա կրկնվող խոստմնադրժության և ԻԻՀ դեմ թշնամանքի մասին, Իրանի դատական իշխանության ղեկավարը հստակեցրել է.«Իրանի նկատմամբ ԱՄՆ թշնամությունը 40 տարվա անցյալ ունի և վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության արձանագրած աճի ու տարածաշրջանում նրա մեծ դերակատարության պատճառով, ավելացել են ԱՄՆ-ի սպառնալիքներն ու թշնամական ճնշումներն Իրանի դեմ»: