Թեհրանում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը
երեքշաբթի առավոտյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի ներկայությամբ, մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, համագումարին համագումարին մասնակցել են 41 իսլամական երկրների խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ և պատգամավորներ:
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը կավարտվի չորեքշաբթի օրը:
Այս շաբաթվա Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների փորձագետների և խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ կայացել են մշտական և մասնագիտացված կոմիտեների նիստերը և համագումարի Գլխավոր ասամբլեայի նիստը:
Մասնագիտական ու փորձագիտական նիստերում և հանրային ու գործադիր կոմիտեներում քննարկվել են տարբեր հարցեր այդ թվում՝ քաղաքական և արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների, կանանց և ընտանիքի, մշակութային ու իրավական ոլորտի, քաղաքակրթությունների և կրոնների երկխոսության, տնտեսական ու շրջակա միջավայրի, իսլամական երկրների խորհրդարաններում կանանց մասնակցության և համագումարի ավարտին հրապարակվող բանաձևի նախատեքստի հետ կապված հարցեր: