Թեհրանում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը
https://parstoday.ir/hy/news/iran-i81551-Թեհրանում_մեկնարկել_է_Իսլամական_համագործակցության_կազմակերպության_անդամ_երկրների_խորհրդարանների_13_րդ_համագումարը
երեքշաբթի առավոտյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի ներկայությամբ, մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 07:16 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը

երեքշաբթի առավոտյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի ներկայությամբ, մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, համագումարին համագումարին մասնակցել են 41 իսլամական երկրների խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ և պատգամավորներ:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարը կավարտվի չորեքշաբթի օրը:

Այս շաբաթվա Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների փորձագետների և խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ կայացել են մշտական և մասնագիտացված կոմիտեների նիստերը և համագումարի Գլխավոր ասամբլեայի նիստը:

Մասնագիտական ու փորձագիտական նիստերում և հանրային ու գործադիր կոմիտեներում քննարկվել են տարբեր հարցեր այդ թվում՝ քաղաքական և արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների, կանանց և ընտանիքի, մշակութային ու իրավական ոլորտի, քաղաքակրթությունների և կրոնների երկխոսության, տնտեսական ու շրջակա միջավայրի, իսլամական երկրների խորհրդարաններում կանանց մասնակցության և համագումարի ավարտին հրապարակվող բանաձևի նախատեքստի հետ կապված հարցեր: