Ռոհանի.«Իրանը ցանկանում է միասնական Իրաք տեսնել»
https://parstoday.ir/hy/news/iran-i81599-Ռոհանի._Իրանը_ցանկանում_է_միասնական_Իրաք_տեսնել
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանը մշտապես ցանկանում է միատարր ու միասնական Իրաք տեսնել տարածաշրջանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 13:52 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը ցանկանում է միասնական Իրաք տեսնել»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանը մշտապես ցանկանում է միատարր ու միասնական Իրաք տեսնել տարածաշրջանում»:

Այսօր, Թեհրանում, Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ  Աբուլլահ Ալ-Ջաբուրիի հետ հանդիպման ժամանակ, նշելով ,որ Իրանի կառավարությունը մշտապես Իրաքի կառավարության ու ժողովրդի կողքին է, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Իրաքի ժողովուրդը  ակտիվ մասնակցություն բերելով ազատ ընտրություններին, ևս մեկ հաջողություն կարձանագրի այդ երկրի ժողովրդավարության ոլորտում:

«Իսլամական աշխարհի խնդիրները լուծելու համար համագործակցությունից բացի այլ ելք չկա, ուստի իսլամական երկրների երկխոսություններն ու համադրումները պետք է շարունակվեն». հավելել է Ռոհանին:

Նա ընդգծել է.«Պետք է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ»:

Սալիմ Ալ-Ջաբուրին իր հերթին նշել է, որ իսլամական աշխարհը կանգնած է ցավալի խնդիրների առջև, որոնց լուծման համար իսլամական երկրների միջև համագործակցությունից ու կառուցողական  գործակցությունից բացի այլ ելք չկա: «Իրանը դրական ու կառուցողական դերակատարություն ունի տարածաշրջանի խնդիրների կարգավորման գործում»,ասել է նա:

Իրաքի խորհրդարանի նախագահը Իսլամական համագործակցության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով այցելել է Թեհրան: