Իրան. ԱՄՆ-ի ներխուժումից հետո Աֆղանստանն ավելի ապահով չի դարձել
https://parstoday.ir/hy/news/iran-i81963-Իրան._ԱՄՆ_ի_ներխուժումից_հետո_Աֆղանստանն_ավելի_ապահով_չի_դարձել
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի տեղակալն ասել է. «Աֆղանստանի դեմ ներխուժումն ու ընդհանրապես տարածաշրջանի դեմ ցանկացած ներխուժում ոչ միայն չի սատարել անվտանգության իրավիճակի բարելավմանն, այլ առավել փխրուն է դարձրել անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2018 04:00 Asia/Tehran
  • Իրան. ԱՄՆ-ի ներխուժումից հետո Աֆղանստանն ավելի ապահով չի դարձել

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի տեղակալն ասել է. «Աֆղանստանի դեմ ներխուժումն ու ընդհանրապես տարածաշրջանի դեմ ցանկացած ներխուժում ոչ միայն չի սատարել անվտանգության իրավիճակի բարելավմանն, այլ առավել փխրուն է դարձրել անվտանգությունը»:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Էսհաղ Ալե Հաբիբն ուրբաթ օրը «Աֆղանստանում ու Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ու զարգացման միջև կապի ձևաչափ»  խորագրով ԱԽ-ի նիստում ընդգծելով անվտանգության ու զարգացման միջև եղած փոխկապակցվածություն, ասել է. «Իրանի դիտանկյունից Աֆղանստանը ոչ թե մրցակցության, այլ միջազգային համագործակցության ասպարեզ պիտի դառնա և տարածաշրջանային բոլոր երկրներն ու միջազգային հանրությունը պիտի օգտվեն այդ առիթից»:

«Աֆղանստանի հետ տնտեսական համագործակցությունների ամրապնդումը նաև սատարելու է ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, քանի որ կթուլացնի ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի հանդեպ հակումը»,-ընդգծել է Էսհաղ Ալե Հաբիբը:

Նշելով, որ Իրանը նույն կողմնորոշմամբ անցած մեկ տասնամյակում, որպես տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման լուծում շարունակ ընդգծել է Աֆղանստանի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, նա հավելել է. «Իրանը վերջին մեկ տասնամյակում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ բարեշինական ու հիմնաշենային ավելի քան 300 մեծ ու փոքր նախագծեր է իրականացրել Աֆղանստանում»: