Իրանում մեկնարկել է բանակի «Մուհամմադ մարգարե-5» զորավարժությունը
ԻԻՀ բանակի համադրման հարցերում տեղակալի տեղեկացմամբ, երկուշաբթի օրվանից հարավ և հարավ-արևելյան շրջաններում , Օմանի ծովի Մաքրանի ափերում 15 աստիճանի հյուսիսային շրջանում մեկնարկելու է «Մուհամմադ մարգարե-5» համատեղ զորավարժությունը:
Կիրակի օրը ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«Երկօրյա զորավարժության անցկացման նպատակն է ԻԻՀ բանակի անձնակազմի պատրաստվածության բարձրացումը, տեղաշարժերի հզորության գնահատումը , համատեղ զորավարժության անցկացման համար նախածելու ունակությունների զարգացումը և ուժերի միջև համադրումը»:
Նշելով, որ զորավարժության ժամանակ գնահատվում են բանակի կարողությունները, ծովակալ Սայյարին ասել է. «Մուհամմադ մարգարե-5» զորավարժությունը ՝ տարածաշրջանի երկրների համար բարեկամության ու խաղաղության պատգամ ունի»:
«ԻԻՀ-ը կարող է լիարժեք անվտանգության հաստատել իր ջրերում ՝ հսկելով էներգիայի փոխադրման ուղիների անվտանգությունը և տարածաշրջանում կայուն անվտանգություն ապահովել».ասել է ծովակալ Սայյարին: