Ռոհանի .«Իրանը աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը»
«Տարածաշրջանի սահմանների ամրապնդումը և միասնական իշխանության պաշտպանությունը բոլոր երկրների ու տարածաշրջանում բնակվող ազգերի պարտասկամությունն է և անկասկած տարածաշրջանից դուրս ուժերը սիրտ չեն ցավեցնելու տարածաշրջանի ժողովուրդների համար».կարևորելով Իրաքի միասնությանն Իրանի պաշտպանությունն ասել է նախագահ Հասան Ռոհանին:
Կիրակի օրը Իրաքի Քրդստանի տարածքի տեղական կառավարման կենտրոնի տնօրեն Նիչերվան Բարզանիի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, Հասան Ռոհանին ասել է.«Իրաքի Քրդստանը կարևոր դեր ու պատասխանատվություն ունի Իրաքի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում և չպետք է թույլ տալ թուլացնել տարածաշրջանի երկրների անվտանգությունը»:
«Տարածաշրջանի բոլոր ազգերը՝ ներառյալ Իրաքի քրդերը, պետք է երկրի տարածաքային ամբողջականության ու սահմանադրության շրջանակում, հասնեն իրենց օրինական իրավունքներին».հավաստիացրել է Իրանի նախագահը:
Անդրադառնալով Իրաքի Քրդստանի զարգացումային ծրագրերում մասնակցելու իրանցի ներդրողների պատրաստակամությանը, Ռոհանին ավելացրել է.«Իրանը ցանկանում է, որ Իրաքը լինի ավելի զարգացած ու շենացած: Դա բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից»:
Նիչերվան Բարզանին վստահեցրել է .«Քրդստանը ոչ մեկին թույլ չի տալու տարածքից օգտվել ԻԻՀ-ի դեմ հավանական սպառնալիք ներկայացնելու համար: Դա Արբիլի կարմիր գիծն է»:
«Իրաքի Քրդստանը մշտապես ցանկացել է, որ Իրաքը լինի միասնական: Բոլորը պետք է հարգեն Իրաքի սահմանադրությունը».նշել է Բարզանին: