Նաչիրվան Բարեզանին հանդիպել է Իսլամական խորհրդարանի նախագահին
Հանդիպման ժամանակ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «ԻԻՀ-ի ռազմավարությունն ընդգծում է Իրաքի սահմանադրության շրջանակում ակտիվ Քրդստանի տարածքի գոյությունը»:
«Իրանը ռազմավարական հարաբերություններ ունի Իրաքի Քրդստանի տարածքի հետ և ցանկանում է պահպանել այս արժեքավոր հարաբերություններն ու ռազմավարական սխալները չպետք է խաթարեն այս հարաբերությունները». ասել է նա:
«Ավելի վաղ, Իրաքի Քրդստանի տարածքում տեղի դեպքերը քուրդ եղբայրների շահերից չէին բխում և խոհեմությամբ ու Իրաքի կենտրոնական իշխանությանը հովանավորելու միջոցով պիտի կարգավորել խնդիրները»,-հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը:
Իրաքի Քրդստանի տարածքային կառավարման վարչության պետ Նաչիրվան Բարեզանին այս հանդիպման ժամանակ ասել է. «Էրբիլի ու Բաղդադի միջև խնդիրները պիտի կարգավորվեն սահմանադրության շրջանակներում, քանի որ Իրաքի Քրդստանի տարածքն էլ ձգտում է Իրաքի տարածքային ամբողջականության ու միատարրության պահպանմանը»:
«Իրանի հետ սահմանների վերաբացումն ուրախություն պատճառեց Իրաքի Քրդստանի ժողովրդին և Իրան կատարած այցը նշանակում է, որ իրանցի եղբայրների հետ եղբայրական հարաբերությունները երբևէ չենք խաթարելու»,-ասաց. Նաչիրվան Բարեզանին, ողջունելով Իրաքի Քրդստանի տարածքի հանդեպ ԻԻՀ-ի հովանավորությունը: