Շամխանի. Հնարավոր չե կրկին բանակցության թեմա դարձնել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i82265-Շամխանի._Հնարավոր_չե_կրկին_բանակցության_թեմա_դարձնել_ՀԳՀԾ_ն
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «ՀԳՀԾ-ն կատարյալ փաստաթուղթ է և որևէ դեպքում հնարավոր չէ այն կրկին բանակցության թեմա դարձնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 04:03 Asia/Tehran
  • Շամխանի. Հնարավոր չե կրկին բանակցության թեմա դարձնել ՀԳՀԾ-ն

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «ՀԳՀԾ-ն կատարյալ փաստաթուղթ է և որևէ դեպքում հնարավոր չէ այն կրկին բանակցության թեմա դարձնել»:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում ՀԳՀԾ-ին մարտահրավեր նետելու ԱՄՆ-ի վերջին ջանքերի կապակցությամբ ասել է. «ՀԳՀԾ-ն ներկայացնում է 5+1 խմբի հետ համաձայնության գալու համար ԻԻՀ-ի նվազագույն պահանջները»:

«Այն պայմաններում, երբ չնայած իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությանը, ԱՄՆ-ի ու նույնիսկ Եվրոպայի ստանձնած պարտավորությունների շրջանակում տնտեսական լուծումների մի մասը դեռ իրականացված չեն, ՀԳՀԾ-ն վերանայելու մասին խոսք բացելը լկտի ու ԱՄՆ-ի նախագահի պատրանքներից բխող պահանջ է համարվում»,-հավելել է Շամխանին, անդրադառնալով ՀԳՀԾ-ի գործադրման հարցում ԱՄՆ-ի խափանարարությանը:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչն Իրանի հրթիռային կարողության մասին ասել է. «ԻԻՀ հրթիռային կարողությունը լիովին տեղական է, որի հիմքում ընկած են Սրբազան պաշտպանության ութամյա փորձն ու նաև ոտնձգության դիմաց պաշտպանվելու համար տարրական կարիքների ապահովման հարցում Իրանի ժողովրդի բռնահարվածությունը: Իրանը սպառնալիքների կանխարգելման նպատակով  կշարունակի իր կատարելագործման ուղին»:

«Թեհրանն իր պաշտպանական կարողության ու հրթիռային հարցում որևէ երկրի հետ չի բանակցելու»,-հայտարարել է Շամխանին:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Տարածաշրջանում ԻԻՀ քայլերը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հետ որևէ հակասություն չունեն: ԻԻՀ-ի   մասին սխալ պատկերացում ստեղծելու ԱՄՆ-ի ջանքը տարածաշրջանում ահաբեկչությանը միջոց ծառայեցնելու հարցում Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների կրած պարտության արդյունքն է»: