Հունվար 25, 2018 07:33 Asia/Tehran
  • Բորուջերդի. Իրանն իր հրթիռային ծրագրի շուրջ որևէ երկրի հետ չի բանակցելու

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ընդգծել է. «Թեհրանն իր միջուկային ծրագրի շուրջ որևէ երկրի չի հետ բանակցելու»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալաեդդին Բոռուջերդին Բրյուսելում ԵԽ արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով մասսայական ու միջուկային զենքերի օգտագործման հետ Իրանի լուրջ հակառակությունն, ասել է. «Թշնամու հավանական հարձակումը սանձող ռազմավարական քաղաքականության իրագործման միակ միջոցը հրթիռային կարողությունն է, որի շուրջ չի կարելի որևէ երկրի հետ բանակցել»:

Բորուջերդին նշել է, որ ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների հանդեպ ԵՄ հակառակությունն այդ միության շահերի շրջանակում և ԱՄՆ-ի քաղաքականությունից անկախ քայլեր ձեռնարկելու լավ նշան է:

«Ահաբեկչության դեմ պայքարը շատ երկրների, այդ թվում ԵՄ-ի հետ Իրանի համագործակցության ընդհանուր եզրն է համարվում»,-հավելել է Ալաեդդին Բորուջերդին, հայտնելով փոխադարձ շահերի ու հարգանքի շրջանակում եվրոպական երկրների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ Թեհրանի պատրաստակամությունը:

Հանդիպման ժամանակ Դեյվիդ Մքալիսթերն ընդգծելով Իրանի միջուկային համաձայնության հանդեպ ԵՄ-ի հովանավորությունն, ասել է. «Երկու կողմերի պաշտոնյաների միջև բանակցությունները փոխըմբռնման ստեղծման ու երկկողմ համագործակցությունների ընդհանուր կետերի հզորացման պատճառ կդառնան»:

 

Պիտակ