Հայաստանի Հանրապետությունը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է հայտնել
Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես, տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին: Սկզբում կազմակերպության անդամ էր վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։
Հայաստանը դիտորդ է Շանհայի համագործակցության կազմակերպությունում։