Իրանը ԵՄ-ին կոչ է արել գործնական աջակցություն ցուցաբերել ՀԳՀԾ-ի իրագործմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i82381-Իրանը_ԵՄ_ին_կոչ_է_արել_գործնական_աջակցություն_ցուցաբերել_ՀԳՀԾ_ի_իրագործմանը
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը ԵՄ-ին կոչ է արել գործնական աջակցություն ցուցաբերել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2018 13:39 Asia/Tehran
  • Իրանը ԵՄ-ին կոչ է արել գործնական աջակցություն ցուցաբերել ՀԳՀԾ-ի իրագործմանը

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը ԵՄ-ին կոչ է արել գործնական աջակցություն ցուցաբերել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործմանը:

Ալլաեդդին Բորուջերդին չորեքշաբթի օրը Բրյուսելում Իրան-Եվրոպա 7-րդ  խորհրդարանական համատեղ նիստի ընթացքում ողջունել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ  Եվրամիության դիրքորոշումը: Նա ասել է.«Միջուկային համաձայնությունը և շրջափակումների վերացումը նպաստավոր հող են պատրաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար, բայց եվրոպական երկրների հակազդեցությունը չի կարողացել իրականացնել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի ժողովրդի սպասելիքները»:

Քննադատելով եվրոպական բանկերի ու ընկերությունների նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ նախագահի թշնամական դիրքորոշումը, Բորուջերդին Վաշինգտոնի միակողմանի քայլը վիրավորանք է համարել միջազգային հանրության կոլեկտիվ որոշումների նկատմամբ:

Եվրախորհրդարանի` Իրանի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Յանուշ Լևանդովսկին իր հերթին անդրադառնալով ՀԳՀԾ-ի նկատմամբ Իսլամական հանրապետության հավատարմությանը , քննադատել է ԱՄՆ-ի նախագահի վարած միակողմանի քաղաքականությունները:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ցանկություն են հայտնել շարունակել ուղղակի բանակցությունները ՀԳՀԾ-ի իրագործման շրջանակում ընդհանրություններին կառչելով դիրքորոշումները մոտեցնելու համար: