Իրան.«Սիոնիստական ռեժիմը Միջին Արևելքի բոլոր խնդիրների ակունքն է»
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը Միջին Արևելքի բոլոր խնդիրների ակունքն է , որի տարածամոլական ու ոտնձգողական քաղաքականությունները առավել են սրել իրավիճակը:
Հինգշաբթի օրը, «Պաղեստինը և Միջին Արևելքը» թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Էսհաղ Ալե Հաբիբն ասել է.«Իրանը կրկին իր աջակցությունն է հայտնում Պաղեստինի նկատմամբ և գիտակցելով տասնյակ տարիների պաղեստինցիների տառապանքներն ու նրանց հանդեպ անարդարությունները, հովանավորում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը և Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության կազմավորումը»:
Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների անցյալը հիշեցնելով, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալը հավաստիացրել է, որ ԱԽ-ը բազմիցս դատապարտել է այդ ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը, սակայն Իսրայելի ռեժիմը շարունակում է զավթողականությունը և մերժում է պաղեստինցիների իրավունքները:
Էսհաղ Ալե Հաբիբը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ ԱԽ-ը ձախողել է կարևոր խնդիրների, այդ թվում՝ Պաղեստինի մշտապես բռնազավթման, կամ վերջին երեք տարիներին Եմենի ռմբակոծման դեպքերի կարգավորման հարցում:
Անդրադառնալով Միջին Արևելքի իրողությունները փոխելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ջանքերին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալն ասել է.«Ցավոք այս երկու ռեժիմները փորձում են տարածաշրջանում Իրանաֆոբիա տարածել»: