Իրանի համաշխարհային վարկանիշը բարձրացվեց
https://parstoday.ir/hy/news/iran-i82479-Իրանի_համաշխարհային_վարկանիշը_բարձրացվեց
Տնտեսական համագործակցությունների և զարգացման կազմակերպության (OECD) աշխարհի երկրների ռիսկայնության աստիճանավորման կոմիտեն ԻԻՀ վարկանիշը 6-ից 5-ի բարձրացրեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 04:07 Asia/Tehran
  • Իրանի համաշխարհային վարկանիշը բարձրացվեց

Տնտեսական համագործակցությունների և զարգացման կազմակերպության (OECD) աշխարհի երկրների ռիսկայնության աստիճանավորման կոմիտեն ԻԻՀ վարկանիշը 6-ից 5-ի բարձրացրեց:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով նախարարության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, նրանից հետո, երբ շուրջ 10 տարիների ընթացքում Իրանի վարկանիշը կամ ռիսկայնությունը 7-ի կամ նվազագույն աստիճանի վրա էր գտնվում, երկու տարի առաջվանից Իրանի ներդրման և տնտեսական ու տեխնիկական օժանդակությունների կազմակերպությունն ԻԻՀ ԱԳ նախարարության և Իրանի արտահանումների երաշխավորման հիմնադրամի համագործակցությամբ, վարկանիշի բարելավման շուրջ բանակցության ուղղությամբ քայլեր ձեռնարկեց, որը չնայած անդամ սակավաթիվ երկրների հակառակությանը, Իրանի վարկանիշը 2017 թվականին 7-ից բարձրացվեց 6-ի:

Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունն այն պայմաններում է բարձրացրել Իրանի վարկանիշը, երբ այդ կազմակերպության ընդունած որոշումները մշտապես ազդված են եղել քաղաքական ազդակներից ու որոշ գերտերությունների ճնշումներից:

Արժույթի միջազգային հիմնադրամն էլ իր վերջին զեկույցում հայտարարել է, որ  Իրանի ընթացիկ հաշիվների հաշվեկշիռը 2017 թվականի ավարտին նախորդ 2016 թվականի համեմատությամբ 5.22 միլիարդ դոլար հավելում կրելով, հասել է պլյուս 21.6 միլիարդ դոլարի:

Համաձայն այս հաղորդման, Իրանի ընթացիկ հաշիվների հաշվեկշիռը 2016 թվականի ավարտին 16.38 միլիարդ դոլար էր հայտարարվել: