Իրանի համաշխարհային վարկանիշը բարձրացվեց
Տնտեսական համագործակցությունների և զարգացման կազմակերպության (OECD) աշխարհի երկրների ռիսկայնության աստիճանավորման կոմիտեն ԻԻՀ վարկանիշը 6-ից 5-ի բարձրացրեց:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով նախարարության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, նրանից հետո, երբ շուրջ 10 տարիների ընթացքում Իրանի վարկանիշը կամ ռիսկայնությունը 7-ի կամ նվազագույն աստիճանի վրա էր գտնվում, երկու տարի առաջվանից Իրանի ներդրման և տնտեսական ու տեխնիկական օժանդակությունների կազմակերպությունն ԻԻՀ ԱԳ նախարարության և Իրանի արտահանումների երաշխավորման հիմնադրամի համագործակցությամբ, վարկանիշի բարելավման շուրջ բանակցության ուղղությամբ քայլեր ձեռնարկեց, որը չնայած անդամ սակավաթիվ երկրների հակառակությանը, Իրանի վարկանիշը 2017 թվականին 7-ից բարձրացվեց 6-ի:
Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունն այն պայմաններում է բարձրացրել Իրանի վարկանիշը, երբ այդ կազմակերպության ընդունած որոշումները մշտապես ազդված են եղել քաղաքական ազդակներից ու որոշ գերտերությունների ճնշումներից:
Արժույթի միջազգային հիմնադրամն էլ իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Իրանի ընթացիկ հաշիվների հաշվեկշիռը 2017 թվականի ավարտին նախորդ 2016 թվականի համեմատությամբ 5.22 միլիարդ դոլար հավելում կրելով, հասել է պլյուս 21.6 միլիարդ դոլարի:
Համաձայն այս հաղորդման, Իրանի ընթացիկ հաշիվների հաշվեկշիռը 2016 թվականի ավարտին 16.38 միլիարդ դոլար էր հայտարարվել: