Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը՝ Եվրոպայում ուսանողական իսլամական միություններին
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Եվրոպայի ուսանողական իսլամական միությունների 52-րդ նստաշրջանին հղած ուղերձում ընդգծեց. «Երիտասարդները պետք է ճիշտ օգտագործեն իրենց ժամանակը եւ պատրաստվեն ապագա զարգացումների համար»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ուղերձում, որը շաբաթ օրը ընթերցվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հոջաթոլլահ Ջավադ Էժեիի կողմից նշված է. «Սիրելի ուսանողներ, ներկայիս ժամանակը եւ զարգացումները, այնպիսի պահանջներ են ներկայացնում երիտասարդներին որոնք անցյալում չեն եղել կամ անհայտ էին»:
Ն Վ Այաթոլլահ Խամենեին այս ուղերձում հստակեցրել է. «Իսլամական ասոցիացիաները եւ կրոնական մթնոլորտը կարող են օգնել ձեզ այս նախապատրաստման մեջ: Կարևոր խնդիրն այն է որ պետք է աշխատել Աստծո համար եւ եթե դուք հաջողության հասնեք Աստված կգա ձեր օգնության։ Աստծուց հաջողություն եմ հայցում բոլորիդ համար»: