Իրանի արևմտյան տարածքում Պահակազորը բախվել է ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i82537-Իրանի_արևմտյան_տարածքում_Պահակազորը_բախվել_է_ԻԼԻՊ_խմբավորման_ահաբեկիչների_հետ
Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի Նաջաֆ զորակայանը տեղեկացրել է,որ Իրանի արևմտյան տարածքում այդ զորակայանի մարտիկները բախվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 14:11 Asia/Tehran
  • Իրանի արևմտյան տարածքում Պահակազորը բախվել է ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների հետ

Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի Նաջաֆ զորակայանը տեղեկացրել է,որ Իրանի արևմտյան տարածքում այդ զորակայանի մարտիկները բախվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների հետ:

Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի Նաջաֆ զորակայանի հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է մի հայտարարություն, որում ընդգծել է.«Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի Նաջաֆ զորակայանի մարտիկների ստույգ տեղեկությունների համաձայն՝ ԻԼԻՊ խմբավորմանը պատկանող 21 հոգանոց ահաբեկչական մի թիմ, որը արևմուտքից մտել էր Իրանի տարածք, հետապնդման ենթարկվեց և վերջապես այսօր առավոտյան սկսվեցին նրանց հետ բախումները»:

Հայտարարության մեջ ասված է.«Բախումների արդյունքում ձերբակալվել են այդ 21 հոգանոց խմբի մեծ մասը»:

Շարունակվում են Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի բախումները ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ: Իրանի անվտանգության ուժերը ևս այդ բախումների ընթացքում համագործակցում են Իսլամական հեղափոխության Պահակազորի հետ: