Իրանի արևմտյան տարածքում Պահակազորը բախվել է ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների հետ
Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի Նաջաֆ զորակայանը տեղեկացրել է,որ Իրանի արևմտյան տարածքում այդ զորակայանի մարտիկները բախվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների հետ:
Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի Նաջաֆ զորակայանի հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է մի հայտարարություն, որում ընդգծել է.«Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի Նաջաֆ զորակայանի մարտիկների ստույգ տեղեկությունների համաձայն՝ ԻԼԻՊ խմբավորմանը պատկանող 21 հոգանոց ահաբեկչական մի թիմ, որը արևմուտքից մտել էր Իրանի տարածք, հետապնդման ենթարկվեց և վերջապես այսօր առավոտյան սկսվեցին նրանց հետ բախումները»:
Հայտարարության մեջ ասված է.«Բախումների արդյունքում ձերբակալվել են այդ 21 հոգանոց խմբի մեծ մասը»:
Շարունակվում են Իսլամական հեղափոխության Պահակազորի ցամաքային ուժերի բախումները ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ: Իրանի անվտանգության ուժերը ևս այդ բախումների ընթացքում համագործակցում են Իսլամական հեղափոխության Պահակազորի հետ: