Ռոհանի. «Իրանը երբեք չի դադարի լինել հանրապետական և իսլամական»
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ հանրապետականությունը և իսլամականությունը ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի ժառանգությունն է: «Իրանի մեծ ժողովուրդը երբեք չի հրաժարվի այդ երկու սկզբունքներից». ասել է նա:
ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին, չորեքշաբթի օրը , Իրանի Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակի երեսուն իներորդ տարեդարձի շեմին, ներկա գտնվելով իմամ Խոմեյնիի դամբարանում, ասել է.-«Մեծապետական ուժերը պետք է լավ հասկանան, որ Իրանի ժողովուրդը ձեռք է բերել ինքնիշխանություն և անկախություն և կպահպանի Իրանի իսլամական հանրապետությունը:»
Ռուհանին հավել է, որ Իրանի ժողովուրդը պահպանում է ազգային միասնությունը և ոչ մի իշխանություն ու գերտերություն չի կարող փոխել Իրանի ժողովրդի ուղղությունը:
ԻԻՀ նախագահը և կառավարության աշխատակազմը չորեքշաբթի առավոտյան Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի երեսուն իներորդ տարեդարձի առիթով ներկա գտնվելով Իսլամական հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնիի և նահատակների դամբարանում, հարգանքի տուրք են մատուցել նրանց հիշատակին: