Ռոհանի. Իրանը թշնամիներին դիմակայելու համար ավելի պատրաստված է, քան անցյալում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդը ավելի կարող է պաշտպանել իր անկախությունը, ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունը և այսօր առավել քան անցյալը պատրաստ է դիմակայել թշնամիներին»:
Հինգշաբթի օրը Քերման նահանգի Սիրջան քաղաքում ժողովրդական հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «Իրանի ժողովրդի հեղափոխությանը չի աջակցել ոչ մի օտար ուժ: Իրանի ժողովուրդը միասնությամբ ու զոհաբերությամբ կարողացավ գերտերությունների կողմից հովանավորվող և լավ սպառազինված նախկին ռեժիմին տապալել:
ԻԻՀ նախագահը հավելել է.-«Իրանի ժողովուրդը մասնակցելով քվեարկության ընտրեց իսլամական համակարգը, ու դա մեծ պարծանք է Իրանի համար ամբողջ տարածաշրջանում ու աշխարհում, քանի որ առանց ժողովրդի ներկայության, քվեարկության և քննադատության, առաջընթացի ուղին չի կարող ավարտվել»:
Ռոհանին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իրանն ամենաապահով երկիրն է:
«Իրանի ներկայիս անվտանգությունը ձեռք է բերվել անվտանգության ուժերի ջանքերի և ժողովրդի միասնության շնորհիվ».ասել է նա: