Ռոհանի. Իրանը թշնամիներին դիմակայելու համար ավելի պատրաստված է, քան անցյալում
https://parstoday.ir/hy/news/iran-i83009-Ռոհանի._Իրանը_թշնամիներին_դիմակայելու_համար_ավելի_պատրաստված_է_քան_անցյալում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդը ավելի կարող է պաշտպանել իր անկախությունը, ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունը և այսօր առավել քան անցյալը պատրաստ է դիմակայել թշնամիներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 12:21 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը թշնամիներին դիմակայելու համար ավելի պատրաստված է, քան անցյալում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդը ավելի կարող է պաշտպանել իր անկախությունը, ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունը և այսօր առավել քան անցյալը պատրաստ է դիմակայել թշնամիներին»:

Հինգշաբթի օրը Քերման նահանգի Սիրջան քաղաքում ժողովրդական հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ  Հասան Ռոհանին հայտարարել է. «Իրանի ժողովրդի հեղափոխությանը չի աջակցել ոչ մի օտար ուժ: Իրանի ժողովուրդը միասնությամբ ու զոհաբերությամբ կարողացավ գերտերությունների կողմից հովանավորվող և լավ սպառազինված նախկին ռեժիմին տապալել: 

ԻԻՀ նախագահը հավելել է.-«Իրանի ժողովուրդը մասնակցելով քվեարկության ընտրեց իսլամական  համակարգը, ու դա մեծ պարծանք է Իրանի համար ամբողջ տարածաշրջանում ու աշխարհում, քանի որ առանց ժողովրդի ներկայության, քվեարկության և քննադատության, առաջընթացի ուղին չի կարող ավարտվել»:

Ռոհանին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իրանն ամենաապահով երկիրն է:  

«Իրանի ներկայիս անվտանգությունը ձեռք է բերվել անվտանգության ուժերի ջանքերի և ժողովրդի միասնության շնորհիվ».ասել է նա: