Ռոհանի. Իրանի ժողովուրդը 1357 թվականին (1979) իրագործեց իր վաղեմի նպատակը
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդն իրանական 1357 թվականի բահման ամսին (1979 թվականի փետրվար) կրոնական ու ժողովրդային մի հեղափոխության արդյունքում կարողացավ հասնել իր վաղեմի նպատակին, որին դարեր սպասել էր»:
Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Իրանի հարավային Քերման նահանգի վարչական խորհրդի նիստում շնորհավորելով Այգաբացի տասնօրյակի կապակցությամբ, հավելել է. «Այս օրերն Իրանի ժողովրդի համար այն երազանքի իրականացման տարեդարձն է, որ 14 տարիներ տևած սպասումից հետո լուսահոգի Էմամ Խոմեյնու Իրան վերադառնալով իրականություն դարձավ և այս վերադարձն Իրանի ժողովրդի փառքի, մեծության ու անկախության ապացույցն էր»:
«Բարձր մակարդակի անվտանգությունը, հարուստ պաշարները, աշխարհագրական բազմատեսակ կլիման ու աշխարհագրական ռազմավարական դիրքն աշխարհում Իրանի համար մասնավոր տեղ են ապահովել»,-հավելել է ԻԻՀ նախագահը:
ԻԻՀ նախագահը Քերման նահանգ կատարած ուղևորության երկրորդ օրվա ընթացքում այդ նահանգի երկրաշարժից տուժած ժողովրդին ծառայությունների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել է Ռավար քաղաքին ենթակա երկրաշարժից տուժած Գորաք գյուղը:
ԻԻՀ նախագահը Քերման նահանգ կատարած այցի շրջանակներում հինգշաբթի օրը կատարել է տասնյակ արդյունաբերական ու հանքային նախագծերի բացումը և հայտարարել մի քանի այլ նախագծերի մեկնարկի մասին: