Ռոհանի.«Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը պատմական ու քաղաքական հրաշք էր»
https://parstoday.ir/hy/news/iran-i83379-Ռոհանի._Իրանում_իսլամական_հեղափոխության_հաղթանակը_պատմական_ու_քաղաքական_հրաշք_էր
ԻԻՀ նախագահը իսլամական հեղափոխությունը բնութագրել է որպես պատմական ու քաղաքական հրաշք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 08:40 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը պատմական ու քաղաքական հրաշք էր»

ԻԻՀ նախագահը իսլամական հեղափոխությունը բնութագրել է որպես պատմական ու քաղաքական հրաշք:

Երկուշաբթի օրը Հասան Ռոհանին ասել է.«Եթե չլիներ Իրանի ժողովրդի զոհողությունն ու դիմադրությունը, իսլամական հեղափոխությունը չէր հաղթի Փահլավինների ռեժիմին, որը հովանավորվում էր գերտերությունների կողմից»:

Նախագահ Ռոհանին ասել է. «Իսլամական հեղափոոխության հաղթանակը զայրացրել է տարածաշրջանի որոշ երկրներին և նրանք մտահոգված են իրենց ապագայի մասին: Վտանգվել են նաև գերտերությունների շահերը և այս բոլորն այն դեպքում, երբ իսլամական հեղափոխության հաղթանակից 39 տարի անց, չարակամները ձգտում են վրեժ լուծել Իրանի ժողովրդից»:

Նշելով, որ Իրանի գեոպոլիտիկական  դիրքը առավելություն է տալիս երկրին, Ռոհանին հավելել է.«Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար-Զահեդան երկաթգիծը ընդհանուր ռելսային ցանցին միանալով, կարող է միջազգային ճանապարհ դառնալ»: