Ռոհանի.«Իրանը դեմ է Սիրիայում օտարերկրյա ուժերի ներկայությանը`առանց այդ երկրի թույլտվության»
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Թեհրանը դեմ է Սիրիայում օտարերկրյա ուժերի ներկայությանը ` առանց այդ երկրի կառավարության ու ժողովրդի թույլտվության»:
Երեքշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է. «Թեհրանը դեմ է Սիրիայում օտարերկրյա ուժերի ներկայությանը ` առանց այդ երկրի կառավարության ու ժողովրդի թույլտվության»:
Կարևորելով Սիրիայում կայունության հաստատմանն ուղղված Թեհրան-Անկարա-Մոսկվա համագործակցությունը, Հասան Ռոհանին ասել է. «Այս համագործակցություններն անհրաժեշտ են, որպեսզի Սիրիայի ժողովուրդը վերջնական հաղթանակ արձանագրի ահաբեկիչների դեմ մղվող պայքարում»:
Ռոհանին հավելել է.«Իրանը կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին : Պետք է կանխել ՀԳՀԾ-ի դեմ որոշ երկրների ավերիչ քայլերը»:
Հեռախոսազրույցի ժամանակ, Վլադիմիր Պուտինն ընդգծել է.«Ռուսաստանը համոզված է, որ այս համաձայնագրի թուլացմանն ուղղված ցանկացած փորձ շատ վտանգավոր է տարածաշրջանի համար և Մոսկվան իր բոլոր գործընկերներին հայտնել է իր այս դիրքորոշման մասին»:
«Ահաբեկիչներին վերազինելու և Սիրիան մասնատելու ուղղությամբ որոշ վերտարածաշրջանային երկրների քայլերը մտահոգիչ են և այդ երկրում ցանկացած օտարերկրյա ուժերի ներկայությունը պահանջում է այդ երկրի կառավարության կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը»,ասել է Պուտինը:
Նա նաև տեղեկացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագրի վերջնականացման մասին: