Ռոհանի. Իրանը վճռական կերպով դիմակայելու է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i83549-Ռոհանի._Իրանը_վճռական_կերպով_դիմակայելու_է_ԱՄՆ_ին
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Թեհրանի վրա, Թեհրանը կդիմակայի ԱՄՆ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 03:55 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը վճռական կերպով դիմակայելու է ԱՄՆ-ին

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Թեհրանի վրա, Թեհրանը կդիմակայի ԱՄՆ-ին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրանի դեմ շրջափակումները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն, ասել է. «ԱՄՆ-ն միշտ էլ փորձել է շրջափակումների ու ճնշման միջոցով բարդություններ առաջացնել Իրանի համար, սակայն աշխարհի տարբեր երկրների հետ ԻԻՀ հարաբերությունները շարունակվել ընդլայնվել ու բարելավել են»:

Պատասխանելով այն հարցին, թե ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի կողմից ոտնահարվելուն Իրանն ինչպե՞ս կարձագանքի, Ռոհանին ընդգծել էց. «Իրանն իր սկզբունքների համաձայն առաջինը չի ոտնահարի ՀԳՀԾ-ն, բայց միևնույն ժամանակ այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ անհրաժեշտ կանխատեսումներ է կատարել ու նախաձեռնություններ է մշակել»:

«ՀԳՀԾ-ին որևէ հավելում կամ դրանից որևէ կրճատում չի կատարվելու»,-հավելել է ԻԻՀ նախագահը հայտարարելով, որ ՀԳՀԾ-ն միջազգային մի համաձայնություն է, որն ունի ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատումը:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի և Իրանին հրթիռային վերահսկման ենթարկելու շուրջ բանակցության կապակցությամբ պնդումներին, Ռոհանին ասել է. «ԻԻՀ-ն իր պաշտպանական հնարավորությունների հետ կապված կարտադրի  ինչի կարիքը  զգա: Սակայն միևնույն ժամանակ Թեհրանը նաև բարոյական ու կրոնական սկզբունքներին դեմ է համարում այլ երկրների ժողովուրդներին սպանելու նպատակով զենքի ու հրթիռի արտադրությունը»:

Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանն ԻԻՀ նախագահն ասել էց. «Մի երկրի բանակի մուտքը մեկ այլ երկրի տարածք պիտի լինի միայն տվյալ երկրի կառավարության ու ժողովրդի համաձայնությամբ: Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն էլ անկասկած արդյունավետ չեն լինելու»:

«Սիրիայում ներկայությամբ ամերիկացիները չար նպատակներ են հետապնդում ու խորհում են Սիրիան մասնատելու մասին»,-ընդգծել է Ռոհանին, դատապարտելով Սիրիայում ամերիկացիների ներկայությունը:

Նշելով, որ տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր է միայն քաղաքական ճանապա«հով, ԻԻՀ նախագահը հավելել է. «Տարածաշրջանում Իրանի հետապնդած նպատակն ահաբեկչության դեմ պայքարը, կայունության հաստատումը, արտասահմանյան պետությունների ու ուժերի միջամտության կանխումն ու տարածաշրջանի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն է»: