Թեհրանում կայացել է ԻԻՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i83641-Թեհրանում_կայացել_է_ԻԻՀ_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական պատվիրակությունը Թեհրանում է: Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը հանդիպում-զրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 14:48 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է ԻԻՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական պատվիրակությունը Թեհրանում է: Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը հանդիպում-զրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն  քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումները և մտքերի փոխանակում են կատարել տնտեսական ու մշակութային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ:

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման առանցքներից մեկը եղել է Սիրիայի մասին Ռուսաստանի Սոչիում կայացած վերջին նիստի արդյունքների և տարածաշրջանի զարգացումների քննարկումը:

Այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հանդիպելու է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին: