Էրաղչի. «Իրանն աջակցում է տարածաշրջանի կայունությանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i83747-Էրաղչի._Իրանն_աջակցում_է_տարածաշրջանի_կայունությանը
Այսօր ընդգծելով ,որ Իրանն աջակցում է տարածաշրջանի կայունությանը, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է.«Իրանը նշանակալի դերակատարություն ունի տարածաշրջանում ահաբեկչության դեմ մղվող պայքարում և խաղաղության հաստատման գործում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 13:59 Asia/Tehran
  • Էրաղչի. «Իրանն աջակցում է տարածաշրջանի կայունությանը»

Այսօր ընդգծելով ,որ Իրանն աջակցում է տարածաշրջանի կայունությանը, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է.«Իրանը նշանակալի դերակատարություն ունի տարածաշրջանում ահաբեկչության դեմ մղվող պայքարում և խաղաղության հաստատման գործում»:

Փարիզում Իրանի առանցքայնությամբ Euromoney ներդրումային կառույցի երկրորդ համաժողովի շրջանակներում, Reuters-ին տված հարցազրույցում, քննադատելով ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, Սեյեդ Աբբաս Էրաղչին նշել է, որ այդ երկիրը, Արաբիան և Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում տիրող լարվածության պատասխանատուներն են: «Իրանի տարածաշրջանային դերակատարությունը ոչ մի առնչություն չունի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ». ասել է նա:

Նշելով, որ միջուկային համաձայնությունը միայն Իրանի իսլամական հանրապետության շահերն է ապահովում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում  է Վաշինգտոնի շահերի շրջանակում փոխել ՀԳՀԾ-ի կետերը: