Լարիջանի. Բահմանի 22-ը բոլոր իրանցիների հաղթանակի օրն ե
https://parstoday.ir/hy/news/iran-i83775-Լարիջանի._Բահմանի_22_ը_բոլոր_իրանցիների_հաղթանակի_օրն_ե
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հինգշաբթի օրը բահման 22-ի տարեդարձի սեմին Սպահան քաղաքում ունեցած ելույթում նշել է, որ այդ օրե բոլոր իրանցիների հաղթանակի օրն է: «Իրանի իսլամական հեղափոխությունը երկրի անկախության և թշնամիների չարիքն Իրանից հեռացվելու պատճառ դարձավ», ասել է նա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 09, 2018 07:37 Asia/Tehran
  • Լարիջանի. Բահմանի 22-ը  բոլոր իրանցիների հաղթանակի օրն ե

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հինգշաբթի օրը բահման 22-ի տարեդարձի սեմին Սպահան քաղաքում ունեցած ելույթում նշել է, որ այդ օրե բոլոր իրանցիների հաղթանակի օրն է: «Իրանի իսլամական հեղափոխությունը երկրի անկախության և թշնամիների չարիքն Իրանից հեռացվելու պատճառ դարձավ», ասել է նա:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին հավելել է. «Շատ երկրների պաշտոնյաների ու աշխարհի ականավոր գործիչների վկայությամբ, բահմանի 22-ը հիշարժան թվականներից է համարվում, քանի որ աշխարհում մեծ իրադարձությունների սկիզբը դարձավ»:

«Իրանի մեծ ժողովուրդն անցած տարիների նման, բազմամիլիւնանոց շարքերով կմասնակցի բահմանի 22-ի օրվա երթին»,-հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը:

Իրանի ժողովուրդն ամեն տարի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով մասնակցում է բահմանի 22-ի (փետրվարի 11)  ժողովրդական մեծ քայլերթին և իր ուխտակցությունն է վերահաստատում ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու իդեալների ու Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի հետ:

Իրանի իսլամական հեղափոխությունը լուսահոգի Էմամ Խոմեյնու գլխավորությամբ հաղթանակեց 1979 թվականի փետրվարի 11-ին՝ 1357 թվականի բահմանի 22-ին: