Ռոհանի. Կինոն մշակութային ու գեղարվեստական գործունյա միջոցներից է
ԻԻՀ նախագահը «Ֆաջր» կինոփառատոնի փակման հանդիսության ժամանակ ընթերցված ուղերձում ընդգծել է. «Կինոն մշակութային ու գեղարվեստական ամենագործունյա միջոցներից է, որ ժամանակակից մարդկությունը հորինել է ներկայացնելու և փոխանցելու համար իր ուղերձը, ժառանգությունն ու քաղաքակրթական նվաճումները»:
Կիրակի օրը, Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար Աբբաս Սալեհիի կողմից ընթերցված Հասան Ռոհանիի ուղերձում ասված է. «Այսօր մշակույթը թե հիմքը և թե դրա վրա կառուցված շինությունն է և ԻԻՀ-ում մշակույթը գլխավոր նպատակակետնն ու զարգացման ծրագրերի եզրակացությունն է համարվում»:
«Կինոն հասարակության տարբեր խմբերի համար կարևոր հարցերի ու խնդիրների քննարկման ու դրանց շուրջ զրույցի հնարավորություն է ստեղծում և սա քաղաքական, հասարակական, մշակութային ու տնտեսական կյանքում ցանկացած առաջընթացի սկզբնակետն է համարվում»,-հայտարարել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն իր ուղերձում նշել է. «Ամեն անգամ երբ կինոն մոտեցել է ժողովրդի համար պատասխաններ որոնելու իր դերակատարությանն ու կրած պատասխանատվությանը, կարողացել է ընդօրինակման փոխարեն հենվել իր սեփական նորարարությունների վրա և իր համբավը տարածել աշխարհում»:
ԻԻՀ նախագահը նշել ք, որ կինոն Իրանի և իրանցի երիտասարդների այսօրվա ու վաղվա հարցերի ու խնդիրների լուծման գլխավոր բաժինն է:
«Ֆաջր» կինոփառատոնի 36-րդ շրջանի փակման հանդիսությունը տեղի ունեցավ կիրակի օրը՝ Թեհրանի «Միլադ» աշտարակի համաժողովների կենտրոնում: Փառատոնի այս շրջանում «Սիմորղ» մրցանակին տիրանալու համար տարբեր անվանակարգերում մրցում էին 22 գեղարվեստական երկարամետրաժ ֆիլմեր, մեկ մուլտֆիլմ և երկու վավերագրական ֆիլմեր: