Վելայաթի. ԱՄՆ-ն Ասիայի արևմտյան տարածաշրջանի գլխավոր խնդիրն է համարվում
Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է. «ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարած այցը վկայում է իսլամական երկրներում Սպիտակ տան հրապարակային ու ռազմական ձախողման մասին»:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Աքբար Վելայաթին ուրբաթ օրը Բաղդադում Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ջաըֆարիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ռեքս Թիլերսոնի տարածաշրջան կատարած այցն առավել քան երբևէ բացահայտեց իսլամական երկրների սադրանքների գործադրման հարցում ԱՄՆ-ի ձախողումը և այսօր ԱՄՆ-ն համարվում է Ասիայի արևմտյան տարածաշրջանի գլխավոր խնդիրը»:
«Իրանը, Իրաքն ու Սիրիան միմյանց հետ շարունակական համագործակցությամբ, չեն թույլատրելու քրդաբնակ տարածքներում ամերիկացիների ազդեցության տարածումը»,- հայտարարել է միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը, նշելով, որ ԻԻՀ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական, ռազմական ու անվտանգության ուղղությամբ արվող քայլերին:
Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ջաըֆարին այս հանդիպման ժամանակ ընդգծելով, որ ԻԼԻՊ-ի դեմ մղված պայքարն ապացուցեց Իրանի ժողովուրդն ու կառավարությունն Իրաքի իրական եղբայրներն են, հավելել է. «ԻԻՀ-ն տարածաշրջանում դիմադրության հանդեպ ռազմավարական ու գաղափարական հովանավորության հարցում գլխավոր դերակատարություն ունի»: