Սիոնիստական ռեժիմը վախենում է Իրանի հզորությունից
Սիոնիստական ռեժիմի վարչապետը, կրկնելով Իրանի դեմ իր անհիմն հայտարարություններն, ասել է.«Պետք է ջանքեր գործադրել Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը կանխելու համար»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, խոսելով Իրանի միջուկային համաձայնության մասին, հայտարարել է, որ այն համաձայնությունը, որը պետք է հանգեցներ համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատմանը Իրանին դարձրել է ավելի համարձակ ու խիզախ և այժմ Իրանը ցանկանում է իշխել տարածաշրջանում» :
Սիոնիստական ռեժիմի վարչապետն այնուհետև նոր ու զավեշտալի ելույթ սկսեց Իրանի դեմ: Նա երկաթի մի կտոր ցուցադրելով պնդեց, թե դա իրանական անօդաչու թռչող սարքի մի մասն է, որն անցած շաբաթ հայտնվել է իրենց օդային տարածքում:
Սիոնիստական ռեժիմի վարչապետի կողմից այդ անհիմն հայտարարություններն, այն դեպքում են արվում, երբ պաղեստինցիների դեմ իրականացրած ոճրագործությունները և վերջինիս կողմից միջազգային օրենքներին ուշադրություն չդարձնելը պատճառ են դարձել, որ այդ ռեժիմը դառնա միջինարևելյան տարածաշրջանի ճգնաժամի կենտրոնը: