Սիոնիստական ռեժիմը վախենում է Իրանի հզորությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i84633-Սիոնիստական_ռեժիմը_վախենում_է_Իրանի_հզորությունից
Սիոնիստական ռեժիմի վարչապետը, կրկնելով Իրանի դեմ իր անհիմն հայտարարություններն, ասել է.«Պետք է ջանքեր գործադրել Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը կանխելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2018 14:56 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը վախենում է Իրանի հզորությունից

Սիոնիստական ռեժիմի վարչապետը, կրկնելով Իրանի դեմ իր անհիմն հայտարարություններն, ասել է.«Պետք է ջանքեր գործադրել Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը կանխելու համար»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, խոսելով Իրանի միջուկային համաձայնության մասին, հայտարարել է, որ այն համաձայնությունը, որը պետք է հանգեցներ համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատմանը Իրանին դարձրել է ավելի համարձակ ու խիզախ և  այժմ Իրանը ցանկանում է իշխել տարածաշրջանում» :

Սիոնիստական ռեժիմի վարչապետն այնուհետև նոր ու զավեշտալի ելույթ սկսեց Իրանի դեմ:  Նա երկաթի մի կտոր ցուցադրելով պնդեց, թե դա իրանական անօդաչու թռչող սարքի մի մասն է, որն անցած շաբաթ հայտնվել է իրենց օդային տարածքում:

Սիոնիստական ռեժիմի վարչապետի կողմից այդ անհիմն հայտարարություններն, այն դեպքում են արվում, երբ պաղեստինցիների դեմ իրականացրած ոճրագործությունները և վերջինիս կողմից միջազգային օրենքներին ուշադրություն չդարձնելը պատճառ են դարձել, որ այդ ռեժիմը դառնա միջինարևելյան տարածաշրջանի ճգնաժամի կենտրոնը: