Ռեզայի. «Իսրայելի նույնիսկ ամենաչնչին հիմար քայլի դեպքում Իրանը հողին կհավասարեցնի Թելավիվը»
https://parstoday.ir/hy/news/iran-i84711-Ռեզայի._Իսրայելի_նույնիսկ_ամենաչնչին_հիմար_քայլի_դեպքում_Իրանը_հողին_կհավասարեցնի_Թելավիվը
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղարը Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անհիմն սպառնալիքների մասին ասել է.«Իսրայելի նույնիս ամենաչնչին հիմար քայլի դեպքում Իրանը հողին կհավասարեցնի Թելավիվը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2018 12:58 Asia/Tehran
  • Ռեզայի. «Իսրայելի նույնիսկ ամենաչնչին հիմար քայլի դեպքում Իրանը հողին կհավասարեցնի Թելավիվը»

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղարը Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անհիմն սպառնալիքների մասին ասել է.«Իսրայելի նույնիս ամենաչնչին հիմար քայլի դեպքում Իրանը հողին կհավասարեցնի Թելավիվը»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 18-ին  Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ունեցած ելույթի ժամանակ, երկաթի մի կտոր դուրս բերելով ամբիոնի տակից հայտարարեց, թե դա իրանական անօդաչու թռչող սարքի մի մասն է, որը  փետրվարի 10-ին հայտնվել է իրենց օդային տարածքում:

Նեթանյահուն նաև կրկնելով Իրանի դեմ իր անհիմն հայտարարություները հայտարարել է, թե ջանքեր կգործադրի Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը կանխելու համար:

 Լիբանանի «Ալ Մենար» հեռուստաալիքին տված հարցազրույցում  նշելով, որ ՄԱԿ-ում և Մյունխենյան կոնֆերանսում Նեթանյահուի բեմական շոուն ու աճպարարությունը երեխաների խաղի չափ էլ արժեք չեն ներկայացնում, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզային ասել է.«ԱՄՆ-ի և Իսրայելի պարագլուխները չեն ճանաչում Իրանը և չեն գիտակցում Դիմադրության ուժը, այդ իսկ պատճառով մշտապես ձախողման են մատնվում»:

Անդրադառնալով Սիրիայի հակաօդային պաշտպանության  կողմից Սիոնիստական ռեժիմի Էֆ-16 տիպի կործանիչի կործանմանը, Ռեզային հստակեցրել է.«Այդ քայլը ցույց է տալիս, որ Սիրիայի բանակը  ամուր կանգնած է իր ոտքրերի վրա և Դիմադրությունն առաջխաղացում է ապրում, իսկ Իսրայելի ռեժիմը թուլացել ու նահանջում է»: