Ռոհանի .«ՀԳՀԾ-ի իրագործումը դյուրացնելու է Իրանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացումը»
(last modified Wed, 21 Feb 2018 12:26:07 GMT )
Փետրվար 21, 2018 15:56 Asia/Tehran
  • Ռոհանի .«ՀԳՀԾ-ի իրագործումը դյուրացնելու է Իրանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացումը»

«ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է հարգեն միջուկային համաձայնության հետ կապված իրենց հանձնառությունները».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:

Չորեքշաբթի օրը Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Քանի դեռ կողմերը կատարում են ՀԳՀԾ-ի հետ կապված իրենց պարտավորությունները, Իրանը ևս հարգելու է այն»:

Իրանի նախագահը տարածաշրջանային անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը համարել է այն կարևոր հարցերը, որոնք կարող են խթանել Եվրամիության հետ Իրանի դրական համագործակցություններե: Նա ասել է.«Բոլորը պետք է օգնեն, որպեսզի վերջ դրվի Եմենի ծանր իրավիճակին»:

Կարևորելով ՀԳՀԾ-ի շարունակմանն ուղղված ԵՄ-ի աջակցությունը, Իսպանիայի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է Իսպանիայի և Եվրամիության անդամ երկրների համար»:

«Բոլոր երկրները պետք է օգնեն տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը: Այդ ուղղությամբ պետք է կանխել սպառազինական մրցակցությունը».-ասել է Ալֆոնսո Դաստիսը:

Հանդիպմանն Իրանի նախագահը և Իսպանիայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի բազմակողմանի հարաբերությունների ամրապնդումը: