Ռոհանի.«Իրանը տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտի առաջատարն է»
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը քաղաքականություն կերտող ժողովուրդ է, և տարածաշրջանում ժողովրդավարության ասպարեզի առաջատարը»:
Խարազմի 31-րդ միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում, նշելով, որ Իրանը պատմության ընթացքում եղել է քաղաքակրթության ու գիտության ակունքը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Համալսարաններըը մշտապես հիմնական դեր են ունեցել և շարունակում են ունենալ քաղաքական ու հասարակական իրադարձություններում»:
Ռոհանիի խոսքով՝ Իրանը նախաիսլամական և հետիսլամական ժամանակաշրջաններում մեծ դեր է ունեցել գիտության և քաղաքակրթության զարգացման գործում:
Իրանի նախագահը հավելել է.«Իսլամը մշտապես մեծ նշանակություն է տվել գիտությանը»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ընդգծել է.«Իրանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որտեղ տիրում է ժողովրդավարություն և ընտրությունների անցկացման կայուն համակարգ: Իրանը կրոնական ժողովրդավարության իշխանության մոդել է ներկայացրել աշխարհին»: