Բորուջերդի. ԱԷՄԳ-ն կարմիր գիծ քաշեց ԱՄՆ-ի հայտարարությունների վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i85239-Բորուջերդի._ԱԷՄԳ_ն_կարմիր_գիծ_քաշեց_ԱՄՆ_ի_հայտարարությունների_վրա
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին ԱԷՄԳ-ի զեկույցը կարմիր գիծ քաշեց ԱՄՆ-ի անիրական ու քաղաքական հայտարարությունների վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 03:59 Asia/Tehran
  • Բորուջերդի. ԱԷՄԳ-ն կարմիր գիծ քաշեց ԱՄՆ-ի հայտարարությունների վրա

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին ԱԷՄԳ-ի զեկույցը կարմիր գիծ քաշեց ԱՄՆ-ի անիրական ու քաղաքական հայտարարությունների վրա»:

ԱԷՄԳ-ն հինգշաբթի օրն իր տասներորդ զեկույցում հայտարարեց. «Իրանի միջուկային աշխատանքները լիարժեքորեն համապատասխանում են ՀԳՀԾ-ին:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին ասել է. «ԱԷՄԳ-ի զեկույցը կրկին ապացուցեց, որ Իրանը հավատարիմ է միջազգային ասպարեզում ստանձնած իր պարտավորություններին»:

«ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի պարտավորությունները հաստատվելու շրջագնակում ԱԷՄԳ-ը հաստատել է միջուկային համաձայնության տարբեր կողմերը սկսած ծանր ջրի արտադրման գործարանից մինչև հարստացված ուրանի ծավալները, ստուգումներն ու նաև միջուկային համաձայնությունից Իրանի կողմից շեղում չարձանագրվելու փաստը»,-հայտարարել է Բորուջերդին:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ընդգծել է. «մարտի 5-ից 9-ը գումարվելիք ԱԷՄԳ-ի Վճռադատ խորհրդի հաջորդ նիստում քննարկման կդրվի գործակալության 10-րդ զեկույցը»: