Բորուջերդի. «Իրանը տնտեսական, սպորտային ու քաղաքական որևէ կապ չունի Սիոնիստական ռեժիմի հետ»
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն, ընդգծելով այն փաստը, որ սպորտը Սիոնիստական ռեժիմի հետ Իրանի խզված հարաբերությունների մի փոքր մասն է, ասել է. «ԻԻՀ համակարգը տնտեսական ու քաղաքական որևէ կապ չունի այդ ագրեսսոր ռեժիմի հետ»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալաեդդին Բորուջերդին ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Սիոնիստ մարզիկների հետ մրցելուց՝ իրանցի մարզիկների հրաժարվելու փաստը կարևոր քայլ է, որն իրականացվում է այդ զավթիչ ռեժիմին պաշտոնապես չընդունելու շրջանակներում»:
«ԻԼԻՊ-ի առաջացումը և Իրաքի ու Սիրիայի մասնատումը ԱՄՆ-ի ու տարածաշրջանում այդ երկրի դաշնակիցների նախագծերից էին, որոնք ձախողվեցին»․ հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը:
Բորուջերդին անդրադարձել է նաև Եմենի ճգնաժամային վիճակին։ Նա մասնավորապես նշել է․ «Սաուդյան Արաբիան ամերիկյան ու իսրայելյան զենքերով թիրախ է դարձնում Եմենի ժողովրդին, բայցևայնպես Եմենի բռնազավթումից հազար օր անց այդ երկիրը պարտություն է կրել»:
«ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխների տեղափոխումը Աֆղանստան և Սիրիա մուսուլմանների միջև պատերազմ հրահրելու և տարածաշրջանում անապահովություն առաջացնելու նպատակ է հետապնդում, ինչը ԱՄՆ-ի սադրիչ քայլերից մեկն է, որպեսզի ապահով գոտի ստեղծի Սիոնիստական ռեժիմի համար»․ հավելեց Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը: