Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները մարտի 16-ին կհանդիպեն Աստանայում
https://parstoday.ir/hy/news/iran-i85721-Իրանի_Ռուսաստանի_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարները_մարտի_16_ին_կհանդիպեն_Աստանայում
Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է. «ԻԻՀ , ՌԴ ու Թուրքիայի ԱԳ նախարարները, Սիրիայի իրավիճակը քննարկելու նպատակով, մարտի 16-ին հանդիպում ու զրույց կունենան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 03:48 Asia/Tehran
  • Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները մարտի 16-ին կհանդիպեն Աստանայում

Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է. «ԻԻՀ , ՌԴ ու Թուրքիայի ԱԳ նախարարները, Սիրիայի իրավիճակը քննարկելու նպատակով, մարտի 16-ին հանդիպում ու զրույց կունենան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում»:

«Մեհր» լրատվական գործակալությունը, հղում կատարելով լիբանանյան «Ալ-Ահդ» լրատվական կայքին հաղորդել է. «Աստանայում նախատեսված ԻԻՀ , ՌԴ  ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվելու են Սիրիայի զարգացումները, լարվածության մեղմացման տարածքների ստեղծման շուրջ պայմանավորվածությունն ու Արևելյան Ղութայում հրադադարի մասին բանաձևը»:

Աստանայի բանակցությունները ձևավորվեցին ԻԻՀ-ի ու ՌԴ-ի նախաձեռնությամբ և Թուրքիայի համագործակցությամբ, նպատակ ունենալով անկախ ԱՄՆ-ի կամքից, կարգավորել Սիրիայի ճգնաժամը: 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայի կառավարության և սիրական զինված որոշ խմբերի համաձայնությամբ այդ երկրում հաստատված հրադադարն Աստանայի բանակցային գործընթացի նախաբանը դարձավ:

Աստանայի խաղաղության բանակցությունների 8-րդ շրջանը տեղի ունեցավ  2017 թվականի դեկտեմբերի 21-ին և 22-ին: Բանակցությունների այդ փուլում հրադադարը երաշխավորող երկրներ Իրանից, Ռուսաստանից և Թուրքիայից, Սիրիայի կառավարության ներկայացուցչից և այդ երկրի ընդդիմության ներկայացուցիչներից բացի, դիտորդական կարգով ներկա էին նաև ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու Հորդանանի ներկայացուցիչները: