Զարիֆ.«Եվրոպացիները ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ում պահելու հարցում ծայրահեղության են դիմում»
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպացիները ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ում պահելու հարցում ծայրահեղության են դիմում, որից հետագայում տուժելու է Եվրոպայի քաղաքականությունը:
«Էթեմադ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու վերաբերյալ եվրոպացիների համար ճշտած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախապայմաններին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Նրանք այն դիրքում չեն, որ ՀԳՀԾ-ն կատարելապես հարգող երկրի համար նախապայմաններ սահմանեն»:
Նշելով, որ եվրոպացիները և ԱՄՆ-ը խախտել են ՀԳՀԾ-ի համաձայնությունը, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի նկատմամբ իր որդեգրած քաղաքականությամբ, իսկ եվրոպացիները չկատարելով ՀԳՀԾ-ի կողմից սահմանված հանձնառությունները, հատկապես բանկային հարաբերությունների ոլորտում, խախտել են այս համաձայնությունը»:
Նշելով, որ Թեհրանն անտարբեր չի մնալու Վաշինգտոն-Բրյուսել համատեղ տեղաշարժերի նկատմամբ, Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Իրանի մոտ այն տպավորությունն է առաջացել, որ Թրամփը կարգախոսներ է առաջ քաշել, սակայն դրանցից ոչ մեկն իրագործելի չեն, իսկ դրանք գործադրվելու դեպքում, Թեհրանն արժանի պատասխան է տալու նրանց:
Անդրադառնալով Եմենի ճգնաժամին և դրա կարգավորման անհրաժեշտությանը, Զարիֆն ասել է.«Եթե Եվրոպան ցանկանում է դրական դերակատարություն ունենալ Եմենի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, ապաչպետք է զենք տրամադրի եմենցիների սպանության համար»: