Իրանը չի սահմանափակելու իր հրթիռային կարողությունը
Իրանում Ֆրանսիայի նախկին դեսպանն ասել է.«Իրանի հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ին և Եվրոպային դուր գալու համար փոփոխության չի ենթարկվելու»:
Ֆրանս-Պրեսին տված հարցազրույցում, Ֆրանսուա Նիկոլասն ասել է.«Իրանը բալիստիկ հրթիռային ծրագիրն իր ինքնիշխանության իրավունքի մի մասն է համարում և մտադիր չէ իր հրթիռային կարողությունը սահմանափակել միայն ամերիկացիներին ու եվրոպացիներին գոհունակություն պատճառելու համար»:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի Թեհրան այցելության մասին, Ֆրանսիայի նախկին դեսպանն ասել է.«Լը Դրիանը նախապատրաստում է նախագահ Էմանուել Մակրոնի Թեհրան այցելությունը, ՀԳՀԾ-ի և այլ հարցերի շուրջ բանակցությունը»:
Երկուշաբթի օրը Թեհրան ժամանած Լը Դրիանը հանդիպում և զրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ: