Լարիջանի .«Թրամփն ամբողջությամբ կախված է Սիոնիստական ռեժիմից»
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիոնիստական ռեժիմից կախվածության հարցում սահմաններ չի ճանաչում և պատրաստ է անգամ ԱՄՆ-ի շահերը զոհել ռեժիմին».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:
Երեքշաբթի օրը, Թրամփի Թել Ավիվ կատարած ուղևորության և ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու մասին Ալի Լարիջանին ասել է.«Ամերիկացիները կենսական կապ են տեսնում իրենց և Սիոնիստական ռեժիմի ճակատագրի միջև և հավատարիմ են դրան: Ցավոք նրանք տարածաշրջանի որոշ երկրների ևս ապակողմնորոշել են այդ հարցում»:
Նշելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի որոշումները նույն սկզբունքին են հետևում, Լարիջանին հավելել է.«Ղոդսի համար ընդունված որոշումը մերժվեց իսլամական երկրների կողմից: Պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը կկարողանան իրականացնել այդ որոշումը»:
Իսլամական խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ Պաղեստինի ժողովուրդը փրկվելու է սիոնիստներից: