Ռոհանի .«Իրանը չի սպառնում ոչ մի երկրի»
https://parstoday.ir/hy/news/iran-i86093-Ռոհանի_._Իրանը_չի_սպառնում_ոչ_մի_երկրի
Իրանի իսլամական հանրապետության նախագահընշել է, որ երկրի պաշտպանական ուժը կանխարգելիչ է և ուղղված տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը: «Ոչ ոք չպետք է մտահոգվի Իրանի հրթիռային ու պաշտպանության զարգացման հարցով». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 12:19 Asia/Tehran
  • Ռոհանի .«Իրանը չի սպառնում ոչ մի երկրի»

Իրանի իսլամական հանրապետության նախագահընշել է, որ երկրի պաշտպանական ուժը կանխարգելիչ է և ուղղված տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը: «Ոչ ոք չպետք է մտահոգվի Իրանի հրթիռային ու պաշտպանության զարգացման հարցով». ասել է նա:

Կառավարության նիստում  նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը ռազմական ուժը զարգացնում է ոչ թե  հարձակվելու նպատակով: Իրանի պաշտպանական ուժը կրում է կանխարգելիչ բնույթ և ուղղված է երկրի պաշտպանությանը»:

Անդրադառնալով տարածաշրջանում իրանաֆոբիա տարածելու որոշ երկրների քայլերին, նախագահ Ռոհանին ասել է.«Իրանը երբեք չի մտածել բռնյության և ուրիշների նկատմամբ ոտնձգության մասին և չի  էլ մտածելու»:

«Իրանի ժողովուրդը երբեք չի ճնշել ոչ մի երկրի, չի գրավել ոչ մեկի տարածքները և չի ռմբակոծել իր հարևան երկրներին: Ավելին, Իրանն ընդունել է մյուս երկրների փախստականներին».հավաստել է ԻԻՀ նախագահը:

Նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով, Իրանը ողջ տարածաշրջանի համար կայունության ու անվտանգության գործոն է և լավագույնս պաշտպանելու է իր իրավունքները: