Նաջաֆի.«ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը սխալ է»
https://parstoday.ir/hy/news/iran-i86121-Նաջաֆի._ՀԳՀԾ_ի_նկատմամբ_ԱՄՆ_ի_վերաբերմունքը_սխալ_է
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ն սխալ դիրքորոշում է որդեգրել, փորձելով խանգարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաջող իրագործմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 14:17 Asia/Tehran
  • Նաջաֆի.«ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը սխալ  է»

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ն սխալ դիրքորոշում է որդեգրել, փորձելով խանգարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաջող իրագործմանը»:

Ռեզա Նաջաֆին չորեքշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի սեզոնային նիստում ասել է.«ՀԳՀԾ-ն ստորագրող երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի պարտավորությունների կատարման վիճակը հուսահատական է և անընդունելի»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր շրջափակումների վերացման երաշխիքն է, Նաջաֆին հստակեցրել է. ««5+1»խմբի երկրները փոխադարձ հարգանքի հիման վրա ՀԳՀԾ-ն իրագործելու պատասխանատվություն ունեն»:

Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի անհիմն հայտարարություններին, Նաջաֆին  նշել է.«Այդ ռեժիմն ամեն ինչ արեց ՀԳՀԾ-ի իրագործումը կանխելու համար և զարմանալի է, որ այժմ մտահոգություն է հայտնում  ՀԳՀԾ-ի իրագործման  կապակցությամբ»:

«Սիոնիստական ռեժիմը չի կարող նման զավեշտական հայտարարություններով քողարկել իր անօրինական միջուկային զենքերի գաղտնի ծրագիրը, որն իրական սպառնալիք է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ». հավելել է Նաջաֆին: