Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԻԻՀ ԱԳ նախարարություն
Լոնդոնում Իրանի դեսպանատան դեմ հարձակման դեպքից հետո, Թեհրանում Բրիտանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարություն է կանչվել:
Լոնդոնում Իրանի դեսպանատան դեմ մի քանի անձանց կողմից իրականացված հարձակումից հետո, Թեհրանում Բրիտանիայի դեսպան Նիկոլաս Հափթոնը շաբաթ օրը ԻԻՀ ԱԳ նախարարություն է կանչվել և ԱԳ նախարարության Եվրոպայի հարցերով գերատեսուչը նրան է փոխանցել Թեհրանի կրկնակի բողոքը:
Իրանի ԱԳ նախարարության Եվրոպայի հարցերով գերատեսուչը Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել կատարել դիվանագետների և դիվանագիտական վայրերի ֆիզիկական պաշտպանության ուղղությամբ իր պարտականությունը և խստացնել ԻԻՀ-ին պատկանող վայրերի հսկողությունը:
Թեհրանում Բրիտանիայի դեսպանը ցավ հայտնելով միջադեպի կապակցությամբ և ներկայացնելով այդ երկրի ոստիկանության ուժերի ձեռնարկած քայլերը, նշել է, որ դեպքի հեղինակները ձերբակալվել են: Նա հավելել է, որ Իրանի բողոքն անմիջապես կփոխանցի Լոնդոն և կստանա անհրաժեշտ պատասխանը: