Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԻԻՀ ԱԳ նախարարություն
https://parstoday.ir/hy/news/iran-i86415-Բրիտանիայի_դեսպանը_կանչվել_է_ԻԻՀ_ԱԳ_նախարարություն
Լոնդոնում Իրանի դեսպանատան դեմ հարձակման դեպքից հետո, Թեհրանում Բրիտանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարություն է կանչվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 04:08 Asia/Tehran
  • Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԻԻՀ ԱԳ նախարարություն

Լոնդոնում Իրանի դեսպանատան դեմ հարձակման դեպքից հետո, Թեհրանում Բրիտանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարություն է կանչվել:

Լոնդոնում Իրանի դեսպանատան դեմ մի քանի անձանց կողմից իրականացված հարձակումից հետո, Թեհրանում Բրիտանիայի դեսպան Նիկոլաս Հափթոնը շաբաթ օրը ԻԻՀ ԱԳ նախարարություն է կանչվել և ԱԳ նախարարության Եվրոպայի հարցերով գերատեսուչը նրան է փոխանցել Թեհրանի կրկնակի բողոքը:

Իրանի ԱԳ նախարարության Եվրոպայի հարցերով գերատեսուչը Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել կատարել դիվանագետների և դիվանագիտական վայրերի ֆիզիկական պաշտպանության ուղղությամբ իր պարտականությունը և խստացնել ԻԻՀ-ին պատկանող վայրերի հսկողությունը:

Թեհրանում Բրիտանիայի դեսպանը ցավ հայտնելով միջադեպի կապակցությամբ և ներկայացնելով այդ երկրի ոստիկանության ուժերի ձեռնարկած քայլերը, նշել է, որ դեպքի հեղինակները ձերբակալվել են: Նա հավելել է, որ Իրանի բողոքն անմիջապես կփոխանցի Լոնդոն և կստանա անհրաժեշտ պատասխանը: