Գեներալ-մայոր Ռաշիդ .«Սիոնիստաները չեն կարող փակել Իրանի հետ առճակատման ծախսերը»
«Սիոնիստական ռեժիմը հասկացել է Իրանի իսլամական հանրապետության ուժը և անկարող է փակել Իրանի հետ առճակատման ծախսերը».-ասել է «Խաթամ Օլ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը:
Կիրակի օրը, Գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդը Թեհրանում ասել է.«Տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտությամբ, բացի Իրաքում և Սիրիայում կայունության հաստատումը, ԻԻՀ-ն ամրապնդել է անվտանգության ու ռազմական սպառնալիքների դեմ իր կանխարգելիչ ուժը»:
«Իրանի տարածաշրջանային ուժի խորացման արդյունքում, բարդ է որոշումներ կայացնել այս երկրի հետ առճակատվելու կապակցությամբ». հավաստիացրել է «Խաթամ Օլ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը նույնպես խուսափում է Սիոնիստական ռեժիմի կողմից ռազմական բախումների ու ճգնաժամային քաղաքականության հետևանքով ստեղծված ճահճուտից:
Գեներալ-մայոր Ռաշիդն ասել է .«Իրանի դեմ արաբա-եբրայական-արևմտյան կոալիցիա ձևավորվելով, մոռացության է մատնվել Իսլամական աշխարհի կարևորագույն խնդիրը՝ Պաղեստինի հարցը »: