ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ է հայտնել թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Մարտ 12, 2018 04:02 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ է հայտնել Իրանի տարածքում թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ասել է. «Փրկարարական մի քանի խմբեր անմիջապես դեպքի վայր են գործուղվել և չնայած կլիմայական վատ պայմաններին, փորձում են հասնել դեպքի վայր և ուսումնասիրել իրավիճակը»:
Էմիրությունների Շարջայից Ստամբուլ թռչող թուրքական անձնական ջեթ տեսակի ինքնաթիռը կիրակի երեկոյան Իրանի Չարմահալ և Բախտիարի նահանգի կենտրոն Շահռեքորդի մերձակայքում կործանվել է:
Դեպքի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 11 ուղևորները:
Պիտակ